Մերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է |МедиаМесс

Աշխարհ 12 հուլիսի 2024, 19:21
Main Image

Մերձմոսկովյան Կոլոմենսկի շրջանում կործանվել է «Սուպերջեթ 100» ինքնաթիռը։

Օդանավում եղել է անձնակազմի 3 անդամ, որոնք բոլորը զոհվել են։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, նախքան կործանվելը ինքնաթիռը երկնքում է գտնվել մեկ ժամից ավելի։ Պլանային վերանորոգումից հետո այն փորձնական թռիչք է կատարել։

2014 թվականին արտադրված ինքնաթիռը պատկանում էր «Գազպրոմ»-ին։