Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ. Էրդողան |МедиаМесс

Աշխարհ 12 հուլիսի 2024, 11:28
Main Image

Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտությունը՝ որքան հնարավոր է շուտ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում․

«Հայաստանի վարչապետի հետ մեր շփումներում տեսնում ենք, որ այս ուղղությամբ դրական քայլեր են արվում։ Եղբայրս՝ Իլհամն, ինձ հետ հանդիպումներում ասել է, որ ինքն էլ է դրական քայլերի կողմնակից»,- նշել է նա։ 

Էրդողանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները դրական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։