Որպես անհայտ որոնվող 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է ջրատարի բետոնե ավազանում |МедиаМесс

Հասարակություն 11 հուլիսի 2024, 20:21
Main Image

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Որոնողական աշպատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն որոնվող, Շիրակի մարզի բնակիչ 18-ամյա Գրետա Զ.-ին:

Որոնողական աշխատանքները մի քանի ժամ կատարելուց հետո նրա մարմինը հայտնաբերվել է նշված գյուղի ոռոգման ջրատարի համար նախատեսված բետոնե ավազանում, հայտնում է Shamshyan-ը։

Փրկարարներն ու քաղաքացիները մարմինը դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին:

Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ամասիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, Ամասիայի քննչական բաժնի պետի և օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Ամասիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: