Լիզայի հուղարկավորությանը ծնողներից մեկն է ներկա եղել․ Շինուհայրում մեծից փոքր ցնցված են |МедиаМесс
Հասարակություն 11 հուլիսի 2024, 17:23Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների, այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։
Նշենք, որ 34 և 31-ամյա ամուսինների 4 տարեկան դուստրը՝ Լիզան, «սուր էգզոգեն թունավորում»-ից հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաներից մեկը տեղափոխվել էր Երևան, մյուսների առողջական վիճակը, որոնք բուժում էին ստանում Գորիսի բժշկական կենտրոնում, բավարար է։
«Հուլիսի 8-ին Շինուհայրում տեղի ունեցավ Գրիգորի և Անիի ընտանիքի 4-ամյա Լիզայի հուղարկավորությունը: Այդ օրը ծնողներից մեկն էր ներկա, քանի որ ամբողջ ընտանիքով էին թունավորվել և գտնվում էին հիվանդանոցում։ Ընտանիքի անդամների ինքնազգացողությունը սկսել է վատանալ հուլիսի 5-ի երեկոյան՝ բոլորով ընթրելուց հետո»,- MediaHub-ի հետ զրույցում պատմեց շինուհայրցի Համլետ Ստեփանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։