Հայհոյել են սիրված դերասանուհի Լիանա Վանոյանին. վերջինս դիմել է Ոստիկանություն. մանրամասներ |МедиаМесс

Ժամանց 11 հուլիսի 2024, 17:14
Main Image

starnews.am-ը գրում է. Դերասանուհի Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում ներկայացնում է հումորային կոնտենտ՝ տեղադրելով զվարճալի հոլովակներ, որոնք միանգամից սիրվում և լայն տարածում են ստանում հանրության կողմից։

Այնուամենայնիվ, դերասանուհին պարբերաբար սոցիալական իր էջերում խոսում է նաև բավականին լուրջ խնդիրների մասին՝ բարձրաձայնելով կարևոր հարցեր։

Լիանան իր ինստագրամյան էջում մշտապես խոսում է և արտահայտում իր կարծիքը նաև մեր երկրում առկա խնդիրների մասին:

Այս անգամ դերասանուհին հրապարակել է իրեն ուղղված հաղորդագրությունը, որն արվել ք ինչ որ տղամարդու կողմից: Վերջինս վիրավորական խոսքեր է գրել դերասանուհուն:

Լիանան դիմել է ոստիկանություն`հասկանալու համար, թե ովքեր են զբաղվում նման խնդիրներով, ինչպես կարող են պատժել նման հայհոյանքներ գրողին:

Տղան, ով փորձել էր վիրավորել Լիանային, տեսնում է, որ վերջինս դիմել է ոստիկանություն և փորձում է արդարանալ, որ նման խոսքեր գրել է փոքր եղբայրը: Նա նաև ներողուէյուն է խնդրում դերասանուհուց: