Ողբերգшկան դեպք․ Չարենցավանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մшրմին |МедиаМесс
Հասարակություն 11 հուլիսի 2024, 00:30Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան 1Ա թաղամասի տներից մեկի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,ոստիկաններն ու պարեկները շենքի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Նաիրա Ն-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել ։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է: