Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ ինչ են պայմանավորվել |МедиаМесс

Հայաստան Քաղաքականություն 09 հուլիսի 2024, 22:20
Main Image
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
 
Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
 
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:
 
Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել: