ՌԴ-ն չի հանձնել ԼՂ-ն, բայց չեմ կարծում, թե մենք ամեն ինչ արեցինք պատերազմը կանխելու համար․ Զատուլին |МедиаМесс

Քաղաքականություն 09 հուլիսի 2024, 18:18
Main Image

ՀՀ իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ «ՌԴ-ն հանձնել է ԼՂ-ն, սուտ է և ուղղված է ԼՂ-ի հանդեպ գործած սեփական դավաճանության, արևմտյան ճամբար անցնելու որոշման արդարացմանը։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ նշելով, որ ռուսական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է արել:

«Պարոն Արմեն Գրիգորյանը, (ՀՀ ԱԽ քարտուղար) իր աղմկահարույց հայտարարությամբ Ռուսաստանին վերագրեց ԼՂ կորստի, հանձնման պատասխանատվությունը։

Ռուսաստանը հայտնվեց շատ բարդ, ես կասեի հիմար վիճակում, քանի որ կողմերի, նախևառաջ հայկական կողմի խնդրանքով ԼՂ-ում տեղակայելով իր խաղաղապահներին, Մոսկվան հետագայում չստացավ  խաղաղապահներին գործելու հնարավորություն տվող մանդատ:

Եվ ամենակարևորը, 2022-ին ՀՀ վարչապետն արևմտյան մայրաքաղաքներում հրապարակավ հայտարարեց, որ ԼՂ-ն Ադրբեջանի ներքին խնդիրն է»,- ասել է նա: