80-ամյա տղամшրդը uպանվել է մեքենայի մեջ, ևս 2 հոգի վիրավnրվել են․ նոր բացաhայտում ադրբեջանական hանցագnրծnւթյnւնից․ MediaHub |МедиаМесс

Հասարակություն 09 հուլիսի 2024, 14:23
Main Image
Արցախի կորստից 9 ամիս անց Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նոր հանցագործություններ են բացահայտվում։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին 80-ամյա տղամարդը սպանվել է մեքենայի մեջ՝ Հարավ-Քռասնի ավտոճանապարհին։

«Կնոջս եղբայրը «զասադի» մեջ էր, իմանալով մոտավոր նրա տեղը՝ կնոջս պապի հետ որոշեցինք գնալ նրա հետևից։ Մեքենայում սկզբից 3 հոգի էինք, բնականաբար բոլորս քաղաքացիական հագուստով։ Ճանապարհին հանդիպեցինք ևս մեկ տղամարդու, նա անտառների միջով փորձում էր հասնել Ստեփանակերտ։ Այդ ժամանակ Քռասնի գյուղի տարածքում էինք, այդտեղ ռազմական որևէ օբյեկտ չկար։ Քիչ անց ավտոմատ կրակահերթով սկսեցին կրակել մեր ուղղությամբ»,- MediaHub-ին պատմում է 35-ամյա Մհեր Հովհաննիսյանը։

Նա ադրբեջանցիների կրակոցների առաջին հարվածով ծանր վիրավորում է ստացել։ Իր խոսքով՝ գնդակը հայտնվել է նախ թիկունքում, ապա` խրվել կոկորդի մեջ։

«Ես բացել եմ մեքենայի դուռն ու դուրս թռել մեքենայից։ Կրակը մեր ուղղությամբ չէր դադարում, նրանց նպատակը բոլորիս սպանելն էր։ Ես արնահոսում էի։ Ոտքով, սողեսող, տեղ-տեղ վազելով` մոտ 3 կմ առաջացել եմ դեպի մեր զորքի տեղակայման ուղղությամբ, որ օգնություն խնդրեմ։ Գնալով կորցնում էի ինքնագիտակցությունս, արնաքամ էի եղել։ Տեսնելով իմ վիճակը` մեր տղերքն ինձ արագ հոսպիտալացրել են»,- հիշում է Մհերը։

Կատարվածից րոպեներ հետո զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ Մհերը Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխվելուց հետո երբ գիտակցության է եկել, այդ ժամանակ իմացել է, որ կնոջ պապը՝ Էդիկ Ջանյանը, տեղում մահացել է։ Նրա դին մեքենայից հանել ու Ստեփանակերտ է տեղափոխվել Կարմիր խաչի միջնորդությամբ։ Նույն դեպքի ժամանակ մեկ հոգի գլխից ծանր վիրավորում էր ստացել։ Էդիկ Ջանյանը հուղարկավորվել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։ Նրա թոռը՝ Արմենը, որ ընկերների հետ շրջափակման մեջ էր հայտնվել, ռուս խաղաղապահների միջնորդությամբ դուրս է բերվել։ Միայն տուն տեղափոխվելուց հետո է իմացել կատարվածի մասին։ 

Առավել մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում