Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախшգահի հետ․ քննարկել են տարածաշրջանային հարցեր |МедиаМесс

Աշխարհ 08 հուլիսի 2024, 21:30
Main Image

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով TRT Haber-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում։  Նա շնորհավորել է Փեզեշքիանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։