Ինչո՞ւ են աշխատանքից ազшտել Սամվել Թոփալյանին․ մանրшմասներ․ MediaHub |МедиаМесс
Ժամանց 08 հուլիսի 2024, 14:31Դերասան Սամվել Թոփալյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երեկ աշխատանքից ազատման մասին նամակ է ստացել։
«Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ,) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»,- գրել է նա։
MediaHub-ը զրուցել է դերասանի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է իրեն աշխատանքից ազատելու հիմքը, և ինչ է նա պատրաստվում անել։
- Սամվե՛լ, խնդրում եմ ներկայացնել, թե Ձեզ աշխատանքից հեռացնելու համար ի՞նչ հիմնավորում է ներկայացրել թատրոնը։
- «Գոյ»-ի իրավահաջորդ «Սունդուկյան» թատրոնից եմ նամակը ստացել։ Շուտ պիտի գար, բայց ինչ-ինչ պատճառներով ուշացավ նամակը։ Ամեն ինչ օրենքի սահմանում է եղել, մեզ բոլորիս հրավիրել են, որ ստորագրենք ու շարունակենք պայմանագիրը, մենք հրաժարվել ենք ու այդ պատճառով ազատել են մեզ։
- Այսինքն՝ «Սունդուկյանում» խաղալուց Դուք հրաժարվել եք։
- Այո՛։ Կոնկրետ այս գործարքն իրավաչափ է։ Այսինքն՝ մեզ ասել են՝ «եկեք, ստորագրեք», մենք չենք գնացել։ Դա օրինաչափ է։ Իսկ մնացյալ առումներով չգիտեմ։
- Հաշվի առնելով Ձեր դիրքորոշումը «Գոյ»-ի փակման հետ կապված, հնարավո՞ր է, որ սա քաղաքական հետապնդում է։
- Ես չեմ հասկանում, թե ինչ է էդ քաղաքական հետապնդումը, որովհետև կան կոնկրետ փաստեր։ Ես աշխատել եմ այստեղ, փակել են ՊՈԱԿ-ը, ես հրաժարվում եմ աշխատել «Սունդուկյանում»։
- Իսկ «Գոյ»-ի դերասաններն ի՞նչ են նախատեսում անել։
- Մենք այդ տարածքում մասնավոր հիմունքներով շարունակելու ենք աշխատել։
Նարե Գնունի