Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել |МедиаМесс

Հասարակություն 07 հուլիսի 2024, 12:03
Main Image

Հուլիսի 6-ին կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են գազային ատրճանակից արձկված 2 պարկուճ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը:

Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակոցներ արձակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում որոշ մանրամասներ:  

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: