Միայնակ ձկնորսության գնացած կինն արջի զոհ է դարձել |МедиаМесс

Հասարակություն 06 հուլիսի 2024, 22:26
Main Image

Բուրյաթիայի բնակչուհին, ով միայնակ գնացել է գետափ` ձկնորսության, մահացել է արջի հարձակումից, գրում են ռուսական լրատվամիջոցները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, արջը հարձակվել է, որովհետև կամ վախեցել է, կամ էլ ցանկացել է խլել կնոջ որսը:
Նշվում է, որ տեսուչներն ու որսորդները կրակել ու սպանել են արջին։ Այլ կենդանիների հետքեր չկան։