Պոմպակայանում պայթյունից կաթսայատան շենք է փլուզվել․ 2 մարդ է մաhացել (տեսանյութեր) |МедиаМесс

Աշխարհ 06 հուլիսի 2024, 19:37
Main Image

Վոլգոգրադում տեղակայված պոմպակայանում կաթսայատան շենքի փլուզման հետևանքով երեք մարդ է տուժել։

Քաղաքի ռեսուրսների մատակարարման ընկերությունների տելեգրամյան ալիքը հայտնել է, որ արտակարգ իրավիճակի պատճառները պարզվում են, և «արտաքին ազդեցության վարկածը բացառված է»։

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրներ, պնդում են, որ փլուզումը կարող էր տեղի ունենալ գազի պայթյունի պատճառով։ Հաղորդվում է, որ երկու մարդ մահացել է։

Ավելի ուշ ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ երկու մարդ է մահացել պոմպակայանում գազի պայթյունից։

Հարուցվել է քրեական գործ. Արտակարգ իրավիճակի նախնական պատճառը եռակցման աշխատանքների ժամանակ խախտումներն են։

Տեսանյութերն այստեղ