Բայրամովը պահանջ է ներկայացրել Հայաստանին խաղաղության համար |МедиаМесс

Աշխարհ 06 հուլիսի 2024, 15:12
Main Image

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից։ Հայտարարել է, թե Երևանի և Բաքվի միջև տևական խաղաղության ստորագրման հիմնական պայմանը, իր խոսքով, «Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների վերացումն է»:

Նա մասնավորապես ընդգծել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի հատվածը, որտեղ կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման կետը։