Մահացել է Մարտուն Բուդաղյանը |МедиаМесс
Պատահարներ 06 հուլիսի 2024, 12:53Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Մարտիրոսյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, և մոտ 180-200 մետր առաջ ընթանալով՝ կանգնել է «Երևան Սիթի»-ի դիմաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Մարտուն Բուդաղյանը, տեղում մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: