Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն |МедиаМесс
Ֆոտոշարք 30 հունիսի 2024, 21:05Հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 7-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի դիմաց կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա, կծել տան անդամներից մեկին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: Փրկարարները գրեթե 1 ժամ չեն կարողացել վնասազերծել շանը, ինչից հետո որոշել են քնեցնել և տեղափոխել անվտանգ վայր:
Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ 60–ամյա Վոլոդյա Հակոբյանը դիմել է Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: