ՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը․ Bulgarian Military |МедиаМесс
Հայաստան 22 հունիսի 2024, 00:01Հայաստանը դիտարկում է Israel Aerospace Industries-ից Իսրայելի «Բարաք 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը, հայտնում է Bulgarian Military-ն։
Նշվում է, որ հակաօդային պաշտպանության այդ համակարգը Հնդկաստանի և Իսրայելի համատեղ նախագիծն է։
Այն նախատեսված է տարբեր օդային սպառնալիքներից հուսալի հակաօդային պաշտպանություն ապահովելու համար։
«Բարաք-8» հրթիռն ունի մի շարք առաջադեմ տեխնիկական բնութագրեր։ Այն հագեցած է ակտիվ ռադարային ինքնագնաց գլխիկով, որը թույլ էտալիս բարձր ճշգրտությամբ հետևել թիրախներին և խոցել դրանք։
Համակարգն իր մեջ ներառում է ռադար, մարտական կառավարման համակարգ, շարժական արձակման կայաններ և ռադիոհաճախականության առաջադեմ սենսորով ապահովված կալանիչներ:
Աղբյուրը աննախադաեպ է համարել Հայաստանի նման հետաքրքրվածությունը՝ հիշեցնելով, որ Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարն է։