Փորձ է արվում էսկալացիայի ֆոն ստեղծել․ Փաշինյանն առաջարկով դիմել է Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 15 հունիսի 2024, 21:48Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ․
«Վերջին օրերին տեսնում ենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածում ՀՀ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Մեր Պաշտպանության նախարարությունը հերքում է դա։ Էստեղ երկու տարբերակ կարող է լինել՝ կամ իրոք կա հրադարի ռեժիմի խախտում, կամ էլ՝ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիայի ֆոն ստեղծել»,- նշել է վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող «հրադադարի խախտման» մասին հաղորդագրություններին։
Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրադրությունը հասցեագրման կարիք ունի։ Նա «ճշմարտությունը» պարզելու համար առաջարկում է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ Ադրբեջանի հետ։
Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածության դեպքում մեխանիզմը դժվար չէ գործարկել։
Ավելին՝ ՝տեսանյութում։