Հայ ժողովրդին մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի մասին. Բելառուսի ԱԳՆ |МедиаМесс
Հայաստան Քաղաքականություն 13 հունիսի 2024, 19:36Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար կապեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է «Բելտա»-ն։
«Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրդեն Հայաստանի ղեկավարությանը դրան։ Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ այս պահից սկսած ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․ «Ես արձանագրում եմ, որ քանի Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է, ես այդ երկիր չեմ այցելի»,-ասել է Փաշինյանը։