ՊՆ պահանջով ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Հայաստան․ Intelligence Online |МедиаМесс

Հայաստան 30 մայիսի 2024, 23:17
Main Image

ԱՄՆ-ն Խորհրդատուներ է ուղարկում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բալկանյան երկրների ՊՆ-ներ՝ այդ նախարարությունների պահանջով, գրում է ֆրանսիական Intelligence Online-ը։

Աղբյուրը նշում է՝ նպատակը բանակը ամերիկյան չափանիշներին համապատասխանեցնելն է՝ «ռուսական մոդելից հեռանալու» համար: Դրանով Վաշինգտոնը «պատասխանատվություն է ստանձնում» երկրների գերատեսչությունների համար, որ ցանկանում են լքել Մոսկվայի «ուղեծիրը»։ Խորհրդատուների նպատակն է բարձրացնել այդ երկրների զինված ուժերի համատեղելիությունը ամերիկյան զինված ուժերի հետ և նրանց հեռու պահել ռուսական ստանդարտներից: