Գոհար Ավետիսյանը բացահայտել է իր կազմվածքի պարամետրերը |МедиаМесс
Ժամանց 07 մարտի 2024, 15:30Գոհար Ավետիսյանը չի թաքցնում, որ միշտ հակված է եղել գիրությանը։ 2018 թվականին, երբ նրա քաշը հասել էր 130 կիլոգրամի, դիմահարդարը որոշեց փոխել իր կյանքը։ Մեկ տարում նա նիհարել է 43 կիլոգրամով։
Ծննդաբերությունից հետո քաշի տատանումների պատճառով նրա մոտ ավելորդ մաշկ էր գոյացել, իսկ կուրծքը կորցրել էր առաձգականությունը, ուստի անցած տարեվերջին Գոհար Ավետիսյանը միաժամանակ մի քանի պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել՝ ձեռքերի, ոտքերի, որովայնի և մեջքի լիպոսակցիա, ինչպես նաև կրծքի բարձրացում և հետույքի լիպոֆիլինգ: Մարմնի նման միջամտությունից հետո դիմահարդարը երկար ժամանակ վերականգնվել է ու պայքարել այտուցների դեմ։
Այժմ Գոհարին հաճախ են համեմատում Քիմ Քարդաշյանի հետ նրա կազմվածքի պատճառով։ Ավետիսյանը շարունակում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ ու հաշվում է կալորիաները։
Բաժանորդներին հետաքրքրում է, թե ինչպիսին են այժմ Գոհարի մարմնի պարամետրերը։ Դրանք բարձրաձայնել է դիմահարդարը՝ անվանելով շատ տարօրինակ։
«Կուրծք՝ 103 սմ, իրան՝ 78 սմ, կոնքեր՝ 113 սմ»,- գրել է Ավետիսյանը։