Արման Ծառուկյանը տուգանվել է |МедиаМесс
Սպորտ 01 մայիսի 2024, 12:37ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) 31 600 դոլարով տուգանել է խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին (Հայաստան) Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար, հաղորդում է MMA Junkie-ն։ Հարկերի եւ տուգանքի վճարումից հետո Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ հաղթանակի համար կստանա 126 400 դոլար։
Արման Ծառուկյանն այս ամիս գրեփլինգի կանոններով մենամարտ կանցկացնի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենուա Սեն-Դենիի հետ։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 18-ին Փարիզում՝ խառը մենամարտերի AXDC մրցաշարում։